Նար-Դոս 53, Երևան +374 43 73 43 73

Global USA-ը ավտոմեքենաների մեծածախ վաճառքի առևտրային ընկերություն է: Մեր ընկերությունը զբաղվում է ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների մեծածախ վաճառքով, ինչպես նաև աջակցում է հաճախորդներին՝ գտնելու իրենց սիրելի ավտոմեքենան ԱՄՆ խոշոր աճուրդներից և այլ շուկաներից (անհատ վաճառողներից, ԱՄՆ ավտոմեքենաների դիլերներից): Global USA-ն այս ոլորտում ավելի քան 10 տարվա փորձ ունի:

Մենք ունենք բոլոր գործիքները՝ Ձեր ավտոմեքենան ԱՄՆ աճուրդներում կամ այլ շուկաներում արդյունավետ կերպով գտնելու, ավտոմեքենայի գնման ֆինանսական վերահսկողությունը կազմակերպելու, որոշ դեպքերում ԱՄՆ դիլերներից գնումներ կատարելու, վաճառողի ինքնությունը հաստատելու համար և լիցենզիայի օրինականությունը որոշելուն աջակցելիս: Եթե տրանսպորտային միջոցը գնվել է մեր աջակցությամբ, մենք կօգնենք այն ուղարկել նշված նպատակակետ՝ ԱՄՆ- ում կամ ԱՄՆ-ից դուրս:

Մեր մասնագետները կանոնավոր կերպով ավտոմեքենաներ են ընտրում տարբեր աճուրդներից, ինչն էլ կարող է մեր հաճախորդների համար հետաքրքիր լինել և հրապարակում են դա ընտրված մեքենաների բաժնում: Եթե դուք չեք կարող գտնել Ձեր նախընտրած մեքենան ընտրված մեքենաներ բաժնից, ապա կապ հաստատեք մեզ հետ և մեր մասնագետները Ձեզ համար կկազմակերպեն մեքենա փնտրելու գործընթացը՝ Ձեր իսկ կողմից ներկայացված նախապատվությունների հիման վրա և Ձեզ լավագույն տարբերակները կառաջարկեն:

Եթե դուք գտնեք տրանսպորտային միջոց, որը ԱՄՆ աճուրդներում կամ այլ շուկաներում վաճառքի է հանված, անհատ վաճառողի կողմից կամ ԱՄՆ ավտոմեքենաների դիլերի կողմից, այդժամ դուք պետք է մեզ ուղարկեք ավտոմեքենայի և վաճառողի մասին տեղեկատվությունը, որպեսզի մենք կարողանանք հաստատել վաճառողի ինքնությունը, գնման գործարքի ֆինանսական վերահսկողությունը կազմակերպենք, փաստաթղթերն ուսումնասիրենք և Ձեր նախընտրած ուղղությամբ տեղափոխումն իրականացնենք: