Ինֆորմացիա
Մաքսային սակագներ
Ի՞նչ են Մաքսային ծառայությունը և Մաքսային Տուրքերը
Մաքսային ծառայություն գոյություն ունի ցանկացած երկրում: Այն վերահսկում է ապրանքների ելումուտը և հարկ եղած դեպքում հավաքագրում մաքսային տուրքերն ու սահմանաում սակագները`կախված ապրանքի տեսակից և արժեքից: Ապրանքների որոշ տեսակներ ազատվում են հարկային տուրքերից երկրների միջև առևտրային պայամանգրերի հիման վրա: Յուրաքանչյուր երկիր սահմանում է իր մաքսային կանոնները:
Ո՞վ է պատասխանատու մաքսային տուրքերի վճարման համար Ստացող երկրում
Երբ OnlineshoppingUSA-ը ապրանք է ուղարկում, ապա Դուք որպես ստացող համարվում եք ներմուծող և Ձեր երկրում պատասխանատու եք մաքսային տուրքերի վճարման համար (եթե այդպիսիք կան):
Արդյո՞ք ԱՄՆ-ում կան արտահանման մասով մաքսային տուրքեր
Ապրանքի ողջամիտ քանակության դեպքում և երկրների մեծամասնության համար ԱՄՆ-ից առաքման պարագայում մաքսային տուրքեր ԱՄՆ-ի տարածքում չեն գանձվում: Սակայն հատուկ դեպքերում/իրավիճակում ( ապրանք, վերջնակետ) պահանջվում է արտահանման մաքսային սակագնի գանձում ԱՄՆ-ում, ապա Դուք որպես ստացող պետք է փոխհատուցեք մեզ՝ ԱՄՆ-ում արտահանման մաքսային տուրքի վճարը:
Վաճառքից գանձվող հարկ (Sales Tax)
Ի՞նչ է վաճառքից վճարվող հարկը և ե՞րբ է այն գանձվում՝
Վաճառքից վճարվող հարկը գանձվում է տվյալ նահանգի կողմից և որոշ դեպքերում` տեղական վարչական մարմնի կողմից/քաղաքապետարանից/ այն ապրանքների մասով, որոնք վաճառվում են տվյալ նահանգում: Օրինակ, եթե Դուք գնել եք ապրանք Կալիֆորնիա նահանգից, ապա նահանգում վաճառքից գանձվող հարկը կազմում է ապրանքի արժեքի 7.25% գումարած 0-1.5% տեղական վարչական հարկը: Այսինքն վաճառքից կազմվող ընդհանուր հարկը կարող է կազմել 7.25 % -8.75%.
Բարեբախտաբար վաճառքից գոյացող հարկը գանձվում է միայն այն խանութներից կամ ինտերնետ/համացանցային/խանութներից, որոնք գտնվում են անմիջապես գնորդի նահանգում: Այն դեպքերում երբ վաճառողը գտնվում է Կալիֆորնիայի սահմաններից դուրս, և ուղարկում է ապրանքը գնորդին, որի հասցեն Կալիֆորնիայում է, վաճառքից հարկ չի գանձվում: Սա հենց Ինտերնետային /համացանցային/ գնումների առավելությունն է, քանի որ միշտ կարելի է գտնել ինտերնետ/համացանցային/ խանութ, որը դուրս է Կալիֆորնիայի սահմաններից, և այդ կերպ խուսափել վաճառքից գոյացող հարկից:
Երաշխիքներ
Որո՞նք են իմ երաշխիքները
Բոլոր ամերիկյան ինտերնետ/համացանցային/խանութներն, աճուրդներն ու սովորական խանութներն ունեն լավ մշակված երաշխիքային մեխանիզմներ և ապրանքը ետ վերադարձնելու կանոններ՝ սպառողների/գնորդների/ իրավունքները պաշտպանելու նպատակով: Այդ կանոններն ու երաշխիքները համընդհանուր չեն և սահմանվում են տվյալ ֆիրմայի /վաճառողի/ կողմից:
Երբ OnlineshoppingUSA – ը Ձեզ է ուղարկում Ձեր գնումը, մենք Ձեզ ենք փոխանցում սպառողի բոլոր իրավունքներն ինչպես խանութ-վաճառողի, այնպես էլ ապրանքը արտադրողի մասով: Ավելին, եթե ի հայտ են գալիս խնդրահարույց իրավիճակներ, որոնք պահանջում են միջամտություն ապրանքը վերադարձնելու կամ փոխարինելու, կամ բացակայող մասերի տեղափոխման մասով, մենք գործում ենք Ձեր անունից, որպես Ձեր գործակալ, մինչև խնդրի լուծումը՝ Ձեզ լիովին բավարարելու տեսանկյունից:
Մենք չենք գանձում գումար խնդիրների լուծման` մեր կողմից ծախսված ժամանակի համար, սակայն որպես սպառող Դուք պատասխանատու եք հավելյալ փոխադրման ծախսերի մասով, եթե նման կարիք առաջանա ոչ OnlineshoppingUSA – ի մեղքով:
Բեռնափոխադրման ապահովագրություն
Արդյո՞ք հնարավոր է փոխադրման ապահովագրույթունը
Էլ. սարքավորումներ՝ էլ. լարում և արտերկրում շահագործումը
Արդյո՞ք ամերիկյան էլ. սարքավորումները կաշխատեն այլ երկների էլեկտրական ցանցերով
Էլեկտրատեխնիկայի (համակարգիչ, հեռախոս, ֆոտոխցիկ, տեսախցիկ և այլ) և էլ. սարքավորումների (փոշեկուլ, լամպ, էլ. ածելի, ֆեն, մազերի չորանոց և այլն) ձեռք բերման դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել ԱՄՆ-ի և շատ այլ երկրների միջև գոյություն ունեցող էլ. սնուցման տարբերությունը: Դա վերաբերում է ինչպես հոսանքի լարմանը, այնպես էլ փոփոխական հոսանքի հաճախականությանը:
ԱՄՆ-ում և Ճապոնիայում էլ. լարումը 60 հերց հաճախականության դեպքում 110 Վ է, այն դեպքում, երբ Եվրոպայում և աշխարհի շատ այլ երկրներում էլ. լարումը 2 անգամ ավելի բարձր է՝ 220 Վ՝ 50 հերց հաճախականության դեպքում: Դա նշանակում է, որ 110 Վ համար նախատեսված էլ. սարքավորրումները ուղղակի կայրվեն, եթե սնուցվեն 220 Վ ցանցից: Փոփոխականության հաճախականության տարբերությունը այնքան էլ կարևոր չէ շատ սարքավորումների համար:
Բարեբախտաբար գոյություն ունեն շատ միջոցներ ամերիկյան էլեկտրատեխնիկայի և էլ. սարքավորումների շահագործման համար:
Առաջին հերթին գոյություն ունի հուսալի պաշտպանություն ամերիկյան 110 Վ հաշվարկված սարքավորումների միացման համար Ձեր 220Վ ցանցին: Ամերիկյան միացումները հարթ են, իսկ եվրոպականները՝ կլոր: Այդ պատճառով ուղղակի անհնար է ամերիկյան էլ. խրոցը տեղադրել եվրոպական վարդակում:
Երկրորդ՝ շատ սարքավորումներ ունեն ներկառուցված լարման անջատիչներ, այսինքն կարող են աշխատել գրեթե բոլոր լարումներով:
Երրորդ՝ գոյություն ունեն տարբեր ադապտորներ, լարման փոխակերպիչներ և տրանսֆորմատորներ, որոնք վաճառվում են ամերիկյան խանութներում և ինչու չէ նաև այլ երկրներում: Այդ պատճառով, բավական է միայն, որ Դուք տեղյակ լինեք Ձեր երկրի և ԱՄՆ-ի միջև հոսանքի լարման տարբերության մասին, և ԱՄՆ-ում էլեկտրատեխնիկա և էլ սարքավորումներ գնելու դեպքում խանութում պարզել՝ արդյո՞ք կա 110Վ – 200 Վ ադապտորի/փոխակերպչի կարիք, և եթե կա՝ ապա ինչպիսին:
Երկարության և քաշի չափման միավոր
Ի՞նչ հարաբերակցությամբ է ամերիկյան Չափման Համակարգը Միջազգային Մետրային Համակարգի հետ (SI)
Ամերիկյան չափման համակարգը մինչ օրս լայնորեն կիրառվում է ԱՄՆ-ում: Մասնավորապես մանրածախ առևտրում ամենուր կիրառվում է ամերիկյան համակարգը, մինչդեռ վաճառողներն ու խանութների ներկայացուցիչները միշտ չէ, որ տիրապետում են Մետրային համակարգին: Այդ պատճառով Դուք, որպես գնորդ, պետք է պատրաստ լինեք դրան:
Ստորև բերվում է ամերիկյան չափման համակարգից մետրային համակարգի և հակառակը երկարության և կշռի սահմանման և վերափոխման աղյուսակը:
ԵՐԿԱՐՈՒԹՅԱՆ ՄԵԿ ՄԻԱՎՈՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄՆ ՈՒ ՎԵՐԱՓՈԽՈՒՄԸ
ԿՇՌԻ ՄԵԿ ՄԻԱՎՈՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄՆ ՈՒ ՎԵՐԱՓՈԽՈՒՄԸ
Հագուստի և քաշի չափեր
Ի՞նչ հարաբերակցությամբ են հագուստի և կոշիկի չասփերը տարբեր երկրներում
Հագուստի և կոշիկի ամերիկյան չասփերը տարբերվում են մյուս երկրներում ընդունված չափսերից: Փաստորեն հագուստի և կոշիկի չափսի միջազգային չափորոշիչ գոյություն չունի: Տարբեր երկրներ կիրառում են չափսերի տարբեր շեմեր: ԱՄՆ-ում կիրառվում են չափսերի առանձին շեմեր՝ կանանց, տղամարդկանց, երեխաների և պատանիների համար:
Ամերիկյան շուկաներում հագուստի և կոշիկի գնման դեպքում Դուք կարող եք հեշտությամբ փոխել ԱՄՆ-ի չափսերը Ձեր երկրի չափերի՝ օգտվելով հետևյալ աղյուսակներից՝
ԿԱՆԱՑԻ ՀԱԳՈՒՍՏ՝ ՉԱՓՍԵՐԻ ԱՂՅՈՒՍԱԿ
ԿԱՆԱՑԻ ԿՈՇԻԿ՝ ՉԱՓՍԵՐԻ ԱՂՅՈՒՍԱԿ
ՏՂԱՄԱՐԴՈՒ ԿՈՍՏՅՈՒՄՆԵՐ, ԲԱՃԿՈՆՆԵՐ, ԲԼՈՒԶՆԵՐ՝ ՉԱՓՍԵՐԻ ԱՂՅՈՒՍԱԿ
ՏՂԱՄԱՐԴՈՒ ՎԵՐՆԱՇԱՊԻԿ՝ ՉԱՓՍԵՐԻ ԱՂՅՈՒՍԱԿ
ՏՂԱՄԱՐԴՈՒ ԳԼԽԱՐԿ՝ ՉԱՓՍԵՐԻ ԱՂՅՈՒՍԱԿ
ՏՂԱՄԱՐԴՈՒ ԿՈՇԻԿ՝ ՉԱՓՍԵՐԻ ԱՂՅՈՒՍԱԿ
Որպեսզի ևս մեկ անգամ համոզվեք, որ Դուք ճիշտ համար եք պատվիրել, ստուգեք Ձեր հաշվարկները Size Guide.net կայքով, որն ունի ամբողջական տվյալներ հագուստի և կոշիկի միջազգային չափսերի մասին:
Դուք կարող եք նաև օգտակար տեղեկատվություն գտնել ZAPPOS.COM, ինչպես նաև Վիքիպեդիա կայքերում՝ ԱՄՆ-ի կոշիկի չափսերը եվրոպականի վերածելու մասով: